09:58  ,  8 մայիսի, 2018

NBA. «Քլիվլենդը» կիսաեզրափակիչում է, օրվա լավագույն դրվագները

«Քլիվլենդը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: 1/4 եզրափակիչի չորրորդ խաղում NBA-ի փոխչեմպիոնը 128:93 հաշվով տնային հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Կեւին Լավի նետումը Լեբրոն Ջեյմսի փոխանցումից հետո:

NBA, 1/4 եզրափակիչ

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 128:93 (30:26, 33:21, 37:25, 28:21)

Շարքի հաշիվը՝ 4:0

«Ֆիլադելֆիա» – «Բոստոն»՝ 103:92 (21:22, 26:21, 29:22, 27:27)

Շարքի հաշիվը՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում