Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 82 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 8:0:
67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի