Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

21:57   2 մայիսի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 82 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 8:0:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.