09:12  ,  2 մայիսի, 2018

ՉԼ. «Ռոմա» - «Լիվերպուլ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» կհյուրընկալվի իտալական «Ռոմային», որին առաջին մրցավեճում հաղթել է 5:2 հաշվով:

Bet365 բուքմեյքերական գրասենյակն իտալական ակումբի հաղթանակը գնահատում է 2.54 գործակցով, լիվերպուլցիներինը՝ 2.60, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Մայիսի 2-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարները՝ Դամիր Սկոմինայի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Ռոման» ուժեղ էր գտնվել «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում