Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակնարկել է Եկատերինբուրգի «Ուրալից» հեռանալու մասին:
«Դարաշրջանի ավարտը»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով նաեւ մեղուի սմայլիկ (մեղուն «Ուրալի» խորհրդանիշն է):
Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը 2012 թվականից է «Ուրալի» համակարգում: 2017-ի սկզբնամասում նա որոշ ժամանակ խաղաց Թաիլանդում եւ դարձյալ վերադարձավ «Ուրալ»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 6 խաղի, իսկ 2018 թվականին դաշտ դուրս չի եկել ռուսական ակումբի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում