Ռուսական «Լուչ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի Ղազախստանի «Իրտիշը», հաղորդում է Prosports.kz-ն: Սպասվում է, որ նա կփոխարինի իսպանացի մասնագետ Խերարդ Նուսին, որի ղեկավարությամբ «Իրտիշը» Ղազախստանի առաջնության 6 խաղում տարել է 2 հաղթանակ, կրել 3 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի:
Հիշեցնենք, որ Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել էր պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ապրիլի 20-ին:
Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված էին վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու: Օրեր առաջ Գրիգորյանը ոստիկանություն էր դիմել երկրպագուների հետ կոնֆլիկտի պատճառով:
Ալեքսանդր Գրիգորյանը 2017-ի դեկտեմբերին էր վերադարձել «Լուչ-Էներգիա», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2013-ի հունիսից 2014-ի դեկտեմբերը: Դրանից առաջ 2017-ին նա գլխավորել էր նաեւ Մոսկվայի «Արարատը» եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:47 , 5 սեպտեմբերի
09:06 , 5 սեպտեմբերի
01:24 , 5 սեպտեմբերի 
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի 
00:53 , 5 սեպտեմբերի 
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի