«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնական հայտարարություն է արել Վլադիվոստոկի թիմի երկրպագուների հետ կոնֆլիկտի վերաբերյալ եւ նշել, որ դիմել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը:
«Աջակցության համար միշտ երախտապարտ եմ իսկական երկրպագուներին, սակայն այդ անձինք նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեն: Եթե դու, իսկապես, երկրպագում ես ու անհանգստանում թիմի համար, ապա չես մտածի այն մասին, թե ինչպես աքաղաղ նետես մարզիչի վրա կամ բանավեճ սկսես ռադիոյի միջոցով: Դու կմտածես, թե ինչպես աջակցես թիմին, որպեսզի այն դժվար իրավիճակում մնա Առաջին դիվիզիոնում:
Բազմաթիվ անհիմն մեղադրանքներից հետո իմ համբերությունը սպառվեց, եւ ես դիմել եմ օրինապահ մարմիններին, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայությանը: Ես երկար եմ դիմացել ու մտածել, որ իմ կողմից տղամարդկային քայլ չի լինի դիմել ոստիկանություն: Հիմա հասկանում եմ, որ այդ անձինք ոտնձգություններ են արել ինձ համար ամենասուրբ բաներից մեկին՝ ֆուտբոլի հանդեպ իմ սիրուն: Այդ պատճառով իմ մասնագիտությունը, որով ես զբաղվում եմ, դա իմ կիրքն ու սերն է»- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված են վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:47 , 5 սեպտեմբերի
09:06 , 5 սեպտեմբերի
01:24 , 5 սեպտեմբերի 
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի 
00:53 , 5 սեպտեմբերի 
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի