11:57  ,  16 ապրիլի, 2018

«Լուչ-Էներգիայի» ֆանատն աքաղաղ է նետել Ալեքսանդր Գրիգորյանի ուղղությամբ

«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի եւ Վլադիվոստոկի թիմի երկրպագուների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ է նետել Վլադիվոստոկի թիմի պահեստայինների նստարանի վրա: Այդ ժեստն ուղղված է եղել Ալեքսանդր Գրիգորյանին:

Այս մրցաշրջանում «Լուչ-Էներգիայի» ֆանատները հաճախ են խաղերի ժամանակ վանկարկում «աքաղաղ» բառը: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Ալեքսանդր Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու:

Հիշեցնենք, որ «Ֆակելը» «Լուչ-Էներգիային» հաղթել էր 3:1 հաշվով: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել էր Հայաստանի հավաքականի թեկնածու, 24-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, որը 79-րդ րոպեին հաշիվը դարձել է 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում