00:19 24 ապրիլի, 2018Ռուսական «Լուչ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի Ղազախստանի «Իրտիշը», հաղորդում է Prosports.kz-ն: Սպասվում է, որ նա կփոխարինի իսպանացի մասնագետ Խերարդ Նուսին, որի ղեկավարությամբ «Իրտիշը» Ղազախստանի առաջնության 6 խաղում տարել է 2 հաղթանակ, կրել 3 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի:
Հիշեցնենք, որ Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել էր պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ապրիլի 20-ին:
Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված էին վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու: Օրեր առաջ Գրիգորյանը ոստիկանություն էր դիմել երկրպագուների հետ կոնֆլիկտի պատճառով:
Ալեքսանդր Գրիգորյանը 2017-ի դեկտեմբերին էր վերադարձել «Լուչ-Էներգիա», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2013-ի հունիսից 2014-ի դեկտեմբերը: Դրանից առաջ 2017-ին նա գլխավորել էր նաեւ Մոսկվայի «Արարատը» եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.