22:59  ,  21 ապրիլի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ շրջանցեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիանը» տանը 4:0 հաշվով առավելության հասավ Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ (տեսանյութ): Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եւ գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը:

«Բորուսիան» 54 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ շրջանցելով «Բայերին», որն ունի 51 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 4:0

Ջեյդոն Սանչո, 13, Մարկո Ռոյս, 55, 79, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում