17:42  ,  20 ապրիլի, 2018

Յուրա Մովսիսյանի կոչը հայ ոստիկաններին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Երեւանում սկսված ընդդիմադիր շարժմանը։ Նա կոչ է արել ոստիկանությանը դադարեցնել բռնությունը։

«Այս լուսանկարը մեր ազգի լավագույն նկարագրությունն է։ Միասնական ժողովուրդ՝ կանգնած մեկը մյուսի համար, անկախ տարիքից եւ սեռից։ Ոստիկաններ, դադարեցրեք բռնությունը ձեր եղբայրների եւ քույրերի նկատմամբ։ Մեր ազգը մեկ թիմ է, եւ մեծ ազգ լինելու համար պետք է լինենք մեծ թիմ»,– գրել է Յուրա Մովսիսյանը Ֆեյսբուքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում