10:59  ,  30 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0

Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

61 կգ քաշայաինների որակավորման փուլում Հարությունյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով պարտության մատնեց մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյին:

1/8 եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի 33-ամյա ալբանացի Զելիմխան Աբակարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news