10:59  ,  19 ապրիլի, 2018

Ռոնալդուն կրկնել է անձնական ռեկորդ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում գրավելով Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը, Արքայական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում գոլի հեղինակ է դարձել 12-րդ խաղում անընդմեջ եւ կրկնել անձնական ռեկորդը, գրում է Marca-ն:

Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը 12 խաղում անընդմեջ գոլ խփել էր 2014/15 մրցաշրջանում: Վերջին 12 խաղերում Ռոնալդուն դարձել է 22 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Աթլետիկի» դեմ տնային խաղում (1:1) «Ռեալը» պարտությունից խուսափել էր վերջնամասում, իսկ Ռոնալդուն աչքի էր ընկել 87-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում