01:18  ,  19 ապրիլի, 2018

«Ռեալը» փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ եւ բավարարվեց 1 միավորով (տեսանյութ):

14-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ինյակի Ուիլյամսը բացեց հաշիվը, իսկ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին պարտությունից փրկեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ 87-րդ րոպեին:

«Ռեալը» 68 միավորով երրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից» հետ է 3 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկ»՝ 1:1

Կրիշտիանու Ռոնալդու, 87 - Ինյակի Ուիլյամս, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով