22:10  ,  16 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրոյով կգնի «Շախտյորի» ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը ձեռք կբերի Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդին, հաղորդում է dynamomania-ն: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 50 միլիոն եվրո:

Ֆրեդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրեդը «Շախտյորի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում