17:19  ,  15 ապրիլի, 2018

Երեւանում մեկնարկեց սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը. NEWS.am Sport Live (ֆոտոշարք)

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: NEWS.am Sport–ը ներկայացնում է բացման արարողության ուղիղ հեռարձակումը։

Ապրիլի 15-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի ապրիլի 19-ին: Մասնակցում են 31 երկրների մոտ 300 մարզիկներ:

Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում անցկացվող առաջնությունում Հայաստանն ունի 16 ներկայացուցիչ: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում՝ անհատական ու թիմային պայքարում։

Խոցասուսեր, կանայք

1․ Էմմա Պողոսովա
2. Լիլիթ Էվոյան
3. Ինեսա Բաբախանովա
4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր, տղամարդիկ

1․ Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան 
4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր, կանայք

1․ Անահիտ Ալոյան 
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գեւորգյան

Ճկասուսեր, տղամարդիկ

1.Մայքլ Հովհաննիսյան
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգեւ Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում