17:19 15 ապրիլի, 2018Հայաստանում առաջին անգամ անցկացվում է սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: NEWS.am Sport–ը ներկայացնում է բացման արարողության ուղիղ հեռարձակումը։
Ապրիլի 15-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի ապրիլի 19-ին: Մասնակցում են 31 երկրների մոտ 300 մարզիկներ:
Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում անցկացվող առաջնությունում Հայաստանն ունի 16 ներկայացուցիչ: Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում՝ անհատական ու թիմային պայքարում։
Խոցասուսեր, կանայք
1․ Էմմա Պողոսովա
2. Լիլիթ Էվոյան
3. Ինեսա Բաբախանովա
4. Նաիրա Համազասպյան
Խոցասուսեր, տղամարդիկ
1․ Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան
4. Աբրահամ Սարգսյան
Ճկասուսեր, կանայք
1․ Անահիտ Ալոյան
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գեւորգյան
Ճկասուսեր, տղամարդիկ
1.Մայքլ Հովհաննիսյան
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգեւ Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.