13:35  ,  13 ապրիլի, 2018

Արսեն Վենգերը շարունակում է անհաջող խաղերի շարքը Ռուսաստանում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շարունակում է անհաջող խաղերի շարքը Ռուսաստանում:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:2) եւս ֆրանսիացի մասնագետը չկարողացավ հաղթել մոսկովյան խաղում:

Եվրագավաթներում Վենգերի թիմերը 5-րդ անգամ խաղացին Ռուսաստանում: Այդ խաղերում ֆրանսիացի մասնագետի թիմերը կրել են 2 պարտություն եւ գրանցել 3 ոչ ոքի:

1994-ին «Մոնակոն» Վենգերի գլխավորությամբ ոչ ոքի է խաղացել Մոսկվայի «Սպարտակի» հետ (0:0), 2000-ին «Արսենալը» պարտվել է մոսկովյան ակումբին (1:4): 2003-ին լոնդոնյան ակումբը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ (0:0), իսկ 2006-ին Մոսկվայում պարտվել է ԲԿՄԱ-ին (0:1): Նշված բոլոր խաղերը տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով