13:33  ,  9 ապրիլի, 2018

ԱԱ-2018-ից 2 ամիս առաջ Ճապոնիայի հավաքականը հեռացրել է գլխավոր մարզիչին

Բոսնիացի մասնագետ Վահիդ Հալիլհովիչը հեռացվել է ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է 3.nhk.or.jp-ն։

Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից այս տարվա ընկերական խաղերում։ Բացի այդ, ֆուտբոլիստների մի մասը գոհ չէ 65-ամյա Հալիլհովիչի աշխատելաոճից։ Բոսնիացի մասնագետը 2015 թվականից էր գլխավորում Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում ճապոնացիները H խմբում մրցելու են Լեհաստանի, Սենեգալի եւ Կոլումբիայի հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով