09:33  +04,  4 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ Ռոնալդուն կրկնեց Կասիլյասի ռեկորդն ու ամենաշատ գոլը խփեց Բուֆոնի դարպասը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար 95-րդն էր այդ մրցաշարում։

Այդ ցուցանիշով 33-ամյա Ռոնալդուն կրկնել է «Ռեալի» նախկին դարպասապահ, այժմ պորտուգալական «Պորտուում» հանդես եկող իսպանացի Իկեր Կասիլյասի ռեկորդը, գրում է Opta-ն։

Պորտուգալացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում անցկացրեց 152-րդ հանդիպումը, իսկ Կասիլյասն այդ մրցաշարում խաղացել է 171 անգամ։

Բացի այդ, Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դարպասը։ Չեմպիոնների լիգայում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել 40-ամյա իտալացու պաշտպանած դարպասը։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի ավագը մասնակցել է 9 հանդիպման եւ խփել 13 գոլ: Ռոնալդուն ռեկորդակիր դարձավ նաեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում խփած գոլերի ցուցանիշով՝ 21:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս