17:10  ,  1 ապրիլի, 2018

Մանուչարյանն ու Հարոյանը չխաղացին «Ռուբինի» դեմ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 1։1 հաշվով ավարտեց Կազանի «Ռուբինի» դեմ տնային հանդիպումը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը եւ Էդգար Մանուչարյանը հայտավորվել էին դաշտի տերերի փոխարինողների թվում, սակայն խաղաժամանակ չստացան:

«Ուրալը» 29 միավորով 8-րդ տեղում է եւ մեկ միավոր է առաջ «Ռուբինից»։

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ուրալ» - «Ռուբին»՝ 1։1

Էրիկ Բիկֆալվի, 73 – Իվելին Պոպով, 34

Չիրացված 11 մետրանոց՝ Նիկոլայ Դիմիտրով, 70 («Ուրալ»)

Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի, 88 («Ուրալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում