Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը վտարվել է Լոնդոնից: Նա աչքի է ընկել ֆեդերացիայի փոխնախագահին ոչ հարիր վարքագծով, հաղորդում է nbcolympics.com-ը:
Աղաջան Աբիեւը հեռացվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ էին հայտարարել բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովի խայտառակ ու կասկածելի հաղթանակը ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ:
Այդ մենամարտի մրցավարը որակազրկվել է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում