13:58  ,  2 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ադրբեջանցու խայտառակ հաղթանակը չեղյալ համարվեց

30-րդ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում  56 կգ քաշային ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովը 22։17 հաշվով հաղթանակ էր տարել ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ։

Սակայն ճապոնացիները բողոքարկել են մրցավարների որոշումը, քանի որ երրորդ ռաունդում ադրբեջանցի բռնցքամարտիկը վեց անգամ հայտնվել էր ռինգի հատակին, իսկ մրցավարը չէր բացել նոկդաունի հաշիվը կամ չէր դադարեցրել մենամարտը։ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան բավարարել է ճապոնական կողմի պահանջը։

Ֆեդերացիայի որոշման մեջ ասվում է. «Մրցավարն առնվազն երեք անգամ պետք է հաշիվ բացեր վեց անգամ ընկած Աբդուլագամիդովին։ Մրցավարը պետք է դադարեցներ մենամարտը եւ հաղթող ճանաչեր ճապոնացի բռնցքամարտիկին»։

Նշենք, որ ադրբեջանցու ձեռքը բարձրացնելուց հետո դահլիճում մարզասերները սուլոցներով արձագանքեցին մրցավարների որոշմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով