Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահին վտարել են Լոնդոնից

13:15   3 օգոստոսի, 2012

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը վտարվել է Լոնդոնից: Նա աչքի է ընկել ֆեդերացիայի փոխնախագահին ոչ հարիր վարքագծով, հաղորդում է nbcolympics.com-ը:

Աղաջան Աբիեւը հեռացվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ էին հայտարարել բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովի խայտառակ ու կասկածելի հաղթանակը ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ:

Այդ մենամարտի մրցավարը որակազրկվել է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.