17:33  ,  26 մարտի, 2018

Կարեն Բարսեղյանը հեռացել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» խզել է պայմանգիրը թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարեն Բարսեղյանը 2017-ի ամռանն էր գլխավորել «Գանձասար-Կապանը»։ Հայաստանի ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո կապանցիներն ունեն 28 միավոր եւ «Շիրակի» հետ բաժանում են 2-3-րդ տեղերը։

Բարսեղյանը նախկինում աշխատել է նաեւ «Ուլիսում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում եւ այլ թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news