17:12  ,  22 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի բաց մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացրեց բաց մարզում՝ պատրաստվելով առաջիկա ընկերական հանդիպումներին: Մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ «Շերիֆի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի, որը վնասվածք է ստացել:

Հայաստանի հավաքականը մարտի 24-ին կընդունի Էստոնիայի, մարտի 27-ին՝ Լիտվայի հավաքականներին:

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում