23:18  ,  21 մարտի, 2018

ԱԱ-2018. Անգլիայի թիմը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանում սննդից չթունավորվելու համար

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականը հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ սննդից չթունավորվելու համար պատվիրակությունում կընդգրկի հատուկ մասնագետների եւ խոհարարների: Որոշ սննդատեսակներ Անգլիայի հավաքականը կբերի իր հետ: Առաջնության մեկնարկից 10 օր առաջ Անգլիայից Ռուսաստան կժամանի խոհարարների խումբ, որը կստուգի Անգլիայի հավաքականի համար նախատեսված ամբողջ սննդամթերքը, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

Նման որոշումը կապված է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Անգլիայում տեղի ունեցած մահափորձի կազմակերպման համար պաշտոնական Լոնդոնը մեղադրել է Ռուսաստանին:

Ֆոտո՝ thefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով