16:01  ,  21 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա մարտի 22-ին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա մարտի 22-ին, հայտնում է ՀՖՖ կայքը։

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին։

Դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր եռյակը։

Մարտի 22-ին՝ ժամը 16:30-ին, Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով