15:15  ,  16 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը: Այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար։

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Թուրինի «Յուվենտուսը», իսկ կատալոնական «Բարսելոնան» կմրցի իտալական «Ռոմայի» հետ։

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» կհանդիպեն անգլիական դիմակայությունում, իսկ Մյունխենի «Բավարիան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած իսպանական «Սեւիլիայի» հետ։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին եւ 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 10-ին եւ 11-ին։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով