ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբանամ ողջունել է մայրիկիս, հայտարարել է օլիմպիական 15-ակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, ով օրեր առաջ գերազանցեց օլիմպիական մեդալների քանակի ռեկորդը:
«Արդեն մտածում եմ առաջիկա մրցումների մասին: Վերջին օրերը շատ է էմոցիոնալ էին: Մասնավորապես, հիշում եմ ԱՄՆ-ի նախագահի զանգը: Անհանգստացա, երբ ինձ զանգահարեցին եւ ասացին, որ պետք է զրուցեմ Օբամայի հետ: Նա պատմեց, թե ինչպես են բոլորը երկրպագել ինձ 19-րդ մեդալից առաջ: Նա խնդրեց իր կողմից ողջունեմ մայրիկիս»,- 27-ամյա Ֆելպսի խոսքը փոխանցում է USA Today-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ֆելպսը նվաճեց իր 18-րդ եւ 19-րդ օլիմպիական մեդալները՝ գերազանցելով ուկրաինացի մարմանամարզիկ Լարիսա Լատինինայի՝ 48 տարվա վեղեմություն ունեցող ռեկորդը:
Լարիսա Լատինինան 1956, 1960, եւ 1964թթ. Օլիմպիական խաղերում նվաճել էր 9 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Այս պահին Ֆելպսն ունի 15 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Ամերիկացի լողորդը Լոնդոնի Օլիմպիական խաղերում դեռ պետք է հանդես գա բաթերֆլայի 100 մետրում, համալիր լողի 200 մետրում եւ 4х100 մետր ազատ ոճով փոխանցումալողում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի