17:01 2 օգոստոսի, 2012ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբանամ ողջունել է մայրիկիս, հայտարարել է օլիմպիական 15-ակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, ով օրեր առաջ գերազանցեց օլիմպիական մեդալների քանակի ռեկորդը:
«Արդեն մտածում եմ առաջիկա մրցումների մասին: Վերջին օրերը շատ է էմոցիոնալ էին: Մասնավորապես, հիշում եմ ԱՄՆ-ի նախագահի զանգը: Անհանգստացա, երբ ինձ զանգահարեցին եւ ասացին, որ պետք է զրուցեմ Օբամայի հետ: Նա պատմեց, թե ինչպես են բոլորը երկրպագել ինձ 19-րդ մեդալից առաջ: Նա խնդրեց իր կողմից ողջունեմ մայրիկիս»,- 27-ամյա Ֆելպսի խոսքը փոխանցում է USA Today-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ֆելպսը նվաճեց իր 18-րդ եւ 19-րդ օլիմպիական մեդալները՝ գերազանցելով ուկրաինացի մարմանամարզիկ Լարիսա Լատինինայի՝ 48 տարվա վեղեմություն ունեցող ռեկորդը:
Լարիսա Լատինինան 1956, 1960, եւ 1964թթ. Օլիմպիական խաղերում նվաճել էր 9 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Այս պահին Ֆելպսն ունի 15 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Ամերիկացի լողորդը Լոնդոնի Օլիմպիական խաղերում դեռ պետք է հանդես գա բաթերֆլայի 100 մետրում, համալիր լողի 200 մետրում եւ 4х100 մետր ազատ ոճով փոխանցումալողում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.