00:20  ,  3 մարտի, 2018

Ֆլորիդայի դպրոցում 20 աշակերտների կյանք փրկած 15-ամյա Բորգեսը կհանդիպի Մեսիի հետ

«Բարսելոնան» իր բժիշկների օգնությունն է առաջարկել Ֆլորիդայի Պարկլենդ քաղաքի դպրոցում փետրվարի 14-ին տեղի ունեցած հրաձգության ժամանակ 20 մարդու կյանք փրկած 15-ամյա աշակերտ Էնթոնի Բորգեսին, որը հինգ վիրավորում էր ստացել մեջքի, ազդրի եւ ոտքի հատվածում, երբ փակել էր դասարանի դուռը եւ կանխել ինքնաձիգից 14 աշակերտի եւ 3 ուսուցչի սպանած 19-ամյա Նիկոլաս Կրուզի մուտքը դասարան:

Բորգեսի հայրը որդու բուժման համար օգնություն էր խնդրել ինտերնետային հանգանակության հարթակի միջոցով: 14 օրում մոտ 20 հազար մարդ նվիրաբերել է 609 հազար դոլար: Անհրաժեշտ է 700 հազար դոլար:

«Մենք անմիջապես առաջարկեցին մեր բժիշկների օգնությունը, որպեսզի Էնթոնին ստանա անհրաժեշտ վիրաբուժական օգնություն եւ որքան հնարավոր է շուտ դարձյալ վայելի ֆուտբոլը: Էնթոնին միշտ երազել է այցելել Բարսելոնա եւ հանդիպել հիմնական կազմի ֆուտբոլիստների հետ: Մենք նրա հորն ասացինք, որ երջանիկ կլինենք կազմակերպել այդ հանդիպումը»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական հայտարարությունում:

2016 թվականին Էնթոնի Բորգեսը երկու ամիս մարզվելէ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլում գտնվող «Բարսելոնայի» ակադեմիայում: Նա երազում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Վիրահատություններին պատրաստվող տղան նաեւ ինքնագրերով խաղաշապիկ ու ձայնային հաղորդագրություն է ստացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English