00:20 3 մարտի, 2018«Բարսելոնան» իր բժիշկների օգնությունն է առաջարկել Ֆլորիդայի Պարկլենդ քաղաքի դպրոցում փետրվարի 14-ին տեղի ունեցած հրաձգության ժամանակ 20 մարդու կյանք փրկած 15-ամյա աշակերտ Էնթոնի Բորգեսին, որը հինգ վիրավորում էր ստացել մեջքի, ազդրի եւ ոտքի հատվածում, երբ փակել էր դասարանի դուռը եւ կանխել ինքնաձիգից 14 աշակերտի եւ 3 ուսուցչի սպանած 19-ամյա Նիկոլաս Կրուզի մուտքը դասարան:
Բորգեսի հայրը որդու բուժման համար օգնություն էր խնդրել ինտերնետային հանգանակության հարթակի միջոցով: 14 օրում մոտ 20 հազար մարդ նվիրաբերել է 609 հազար դոլար: Անհրաժեշտ է 700 հազար դոլար:
«Մենք անմիջապես առաջարկեցին մեր բժիշկների օգնությունը, որպեսզի Էնթոնին ստանա անհրաժեշտ վիրաբուժական օգնություն եւ որքան հնարավոր է շուտ դարձյալ վայելի ֆուտբոլը: Էնթոնին միշտ երազել է այցելել Բարսելոնա եւ հանդիպել հիմնական կազմի ֆուտբոլիստների հետ: Մենք նրա հորն ասացինք, որ երջանիկ կլինենք կազմակերպել այդ հանդիպումը»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական հայտարարությունում:
2016 թվականին Էնթոնի Բորգեսը երկու ամիս մարզվելէ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլում գտնվող «Բարսելոնայի» ակադեմիայում: Նա երազում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Վիրահատություններին պատրաստվող տղան նաեւ ինքնագրերով խաղաշապիկ ու ձայնային հաղորդագրություն է ստացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.