09:55  ,  2 օգոստոսի, 2012

Պուտինը մեկնում է Լոնդոն ռուս ձյուդոիստներին երկրպագելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 2-ին ոչ պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն՝ 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներին հետեւելու համար:

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը ներկա կլինի 100 կգ եւ մինչեւ 70 կգ քաշայինների կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ունի ձյուդոյի սեւ գոտի, դարձել է Սանկտ Պետերբուրգի չեմպիոն եւ մի քանի վիդեոկուրսերի հեղինակ է:

Մինչեւ օրս Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի պատվիրակությունն ունի երկու ոսկե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոիստներ Արսեն Գալստյանը (60կգ) եւ Մանսուր Իսաեւը (73կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով