09:55 2 օգոստոսի, 2012Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 2-ին ոչ պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն՝ 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներին հետեւելու համար:
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը ներկա կլինի 100 կգ եւ մինչեւ 70 կգ քաշայինների կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ունի ձյուդոյի սեւ գոտի, դարձել է Սանկտ Պետերբուրգի չեմպիոն եւ մի քանի վիդեոկուրսերի հեղինակ է:
Մինչեւ օրս Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի պատվիրակությունն ունի երկու ոսկե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոիստներ Արսեն Գալստյանը (60կգ) եւ Մանսուր Իսաեւը (73կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.