17:01  ,  25 փետրվարի, 2018

Փհենչհան-2018. 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը մարեց (ֆոտո)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը մարեց։ Փետրվարի 9-25-ն անցկացված Խաղերը փակված հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:

Փակման արարողության ժամանակ անցկացվեց նաեւ օլիմպիական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը օլիմպիական դրոշը փոխանցեց Պեկինի քաղաքապետ Չեն Ցզինին։ Հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա 2022թ․ փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաքում։

Ռուսաստանցի մարզիկները դարձյալ օլիմպիական շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, իսկ դրոշակակիրն էր կամավորական: 

Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե մեդալով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ): Դոպինգի սկանդալի պատճառով օլիմպիական դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը 17 մեդալով (2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ13-րդ տեղը գրավեց ընդհանուր հաշվարկում։

Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մրցանակային տեղեր չէին գրավել։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս