18:21  ,  24 փետրվարի, 2018

Դարպասապահի զավեշտալի ինքնագոլը «Լեսթերին» փրկեց պարտությունից

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Սթոք Սիթիի» հետ: Ֆրանսիացի Կլոդ Պյուելի գլխավորած թիմը վերջանամասում մրցակցի անգլիացի դարպասապահ Ջեք Բաթլանդի ինքնագոլի շնորհիվ խուսափեց պարտությունից: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Լեսթեր Սիթին» 36 միավորով 7-րդ տեղում է եւ 6-րդ տեղում ընթացող «Արսենալից» հետ է 9 միավոր: 27 խաղից հետո 36 միավոր ունի նաեւ «Բարնլին»: «Սթոք Սիթին» 26 միավորով նախավերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Սթոք Սիթի»՝ 1:1

Ջեք Բաթլենդ, 70, ինքնագոլ - Շերդան Շաքիրի,43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով