17:44  ,  22 փետրվարի, 2018

Դարյա Դոմրաչեւան՝ բիատլոնում առաջին քառակի օլիմպիական չեմպիոնուհին

Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Դոմրաչեւան դարձավ բիատլոնում առաջին քառակի օլիմպիական չեմպիոնուհին։ Փհենչհանի Օլիմպիական խաղերում բիաթլոնի կանանց Բելառուսի հավաքականը նվաճեց փոխանցումավազքի (4 անգամ 6 կմ) չեմպիոնի տիտղոսը։

Բելառուսի թիմի կազմում ոսկե մեդալակիր դարձան Դոմրաչեւան, Նադեժդա Սկարդինոն, Իրինա Կրիվկոն եւ Դինարա Ալիմբեկովան։

Դոմրաչեւան 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք ոսկե մեդալ անհատական մրցաձեւերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում