17:44 22 փետրվարի, 2018Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Դոմրաչեւան դարձավ բիատլոնում առաջին քառակի օլիմպիական չեմպիոնուհին։ Փհենչհանի Օլիմպիական խաղերում բիաթլոնի կանանց Բելառուսի հավաքականը նվաճեց փոխանցումավազքի (4 անգամ 6 կմ) չեմպիոնի տիտղոսը։
Բելառուսի թիմի կազմում ոսկե մեդալակիր դարձան Դոմրաչեւան, Նադեժդա Սկարդինոն, Իրինա Կրիվկոն եւ Դինարա Ալիմբեկովան։
Դոմրաչեւան 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք ոսկե մեդալ անհատական մրցաձեւերում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.