14:09  +04,  23 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Հոկեյի Ռուսաստանի հավաքականը եզրափակիչում է

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ Փհենչհանի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

Ռուս հոկեյիստները կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեցին չեխերին:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը փետրվարի 23-ին կայանալիք խաղում կվիճարկեն Կանադայի եւ Գերմանիայի հավաքականները:

1998թ. Նագանոյի Օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանն առաջին է անգամ դուրս գալիս եզրափակիչ: 20 տարի առաջ ռուսները եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեցին չեխերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս