20:50  ,  21 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Հոկեյի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնի դարձան տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը:

Քառորդ եզրափակիչում նորվեգացիներին 6:1 հաշվով հաղթած Ռուսաստանի թիմը կմրցի չեխերի հետ, որոնք բուլիտներով պարտության են մատնել ԱՄՆ-ի հավաքականին՝ 3:2:

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար կմրցեն Կանադայի եւ Գերմանիայի հավաքականները: Կանադացիները նվազագույն հաշվով պարտության են մատնել Ֆինլանդիայի թիմին, իսկ Գերմանիան լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով դուրս է թողել Շվեդիայի թիմին:

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին: Եզրափակիչը փետրվարի 25-ին է՝ Խաղերի փակման օրը:

Ֆոտո՝ pyeongchang2018.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում