20:50 21 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնի դարձան տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը:
Քառորդ եզրափակիչում նորվեգացիներին 6:1 հաշվով հաղթած Ռուսաստանի թիմը կմրցի չեխերի հետ, որոնք բուլիտներով պարտության են մատնել ԱՄՆ-ի հավաքականին՝ 3:2:
Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար կմրցեն Կանադայի եւ Գերմանիայի հավաքականները: Կանադացիները նվազագույն հաշվով պարտության են մատնել Ֆինլանդիայի թիմին, իսկ Գերմանիան լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով դուրս է թողել Շվեդիայի թիմին:
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին: Եզրափակիչը փետրվարի 25-ին է՝ Խաղերի փակման օրը:
Ֆոտո՝ pyeongchang2018.com
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.