15:12  ,  21 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

«Ալաշկերտը» մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել սլովենական «Մարիբորի» նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջիի հետ, հայտնում է ակումբի կայքը։

Ֆուտբոլային առաջին քայլերը 29-ամյա Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիայում» մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրել է հաջորդ երկու տարիները: Այնուհետեւ Սանին մեկ տարի անցկացրել է «Էսպանյոլի» համակարգում:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է «Նումանսիայի» երկրորդ թիմում, իսպանական մի քանի ակումբներում ու սլովենական «Ցելյեում»:

Սլովենիայի չեմպիոն «Մարիբորի» կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:

Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում