Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի կանանց մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Կանադայի եւ Ռուսաստանի (Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից) հավաքականները: Երկրորդ մրցափուլի ժամանակ կանադացի հոկեյիստուհին մականով հարվածել է ռուս մրցակցուհու պարանոցին, սակայն խուսափել է հեռացումից: Աննա Շոխինան ընկել է, սակայն որոշ ժամանակ անց կարողացել է սեփական ուժերով մոտենալ պահեստայիններին նստարանին:
Հանդիպումն ավարտվեց Կանադայի հավաքականի հաղթանակով՝ 5:0 հաշվով:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, որը 5:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում