ՕԽ-2018. Կանադուհին մականով հարվածել է ռուս մրցակցուհու պարանոցին, Կանադան՝ եզրափակիչում (ֆոտո)

18:31   19 փետրվարի, 2018

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի կանանց մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Կանադայի եւ Ռուսաստանի (Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից) հավաքականները: Երկրորդ մրցափուլի ժամանակ կանադացի հոկեյիստուհին մականով հարվածել է ռուս մրցակցուհու պարանոցին, սակայն խուսափել է հեռացումից: Աննա Շոխինան ընկել է, սակայն որոշ ժամանակ անց կարողացել է սեփական ուժերով մոտենալ պահեստայիններին նստարանին:

Հանդիպումն ավարտվեց Կանադայի հավաքականի հաղթանակով՝ 5:0 հաշվով:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, որը 5:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.