10:21  ,  17 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Ճապոնացի մենասահորդ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն

Ճապոնացի Յուձուրու Հանյուն պաշտպանեց 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճած մենասահքի չեմպիոնի տիտղոսը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում աշխարհի կրկնակի չեմպիոնը հավասարը չունեցավ նաեւ ազատ ծրագրում՝ հետ թողնելով ճապոնացի Սոմա Ունոյին եւ իսպանացի Խավյեր Ֆերնանդեսին: Պատմության մեջ առաջին անգամ է Ճապոնիան գեղասահքի տղամարդկանց մենասահքում նվաճում ոսկե եւ արծաթ մեդալները: 66 տարի անց տղամարդկանց մենասահքում առաջին անգամ նույն մարզիկը երկու անընդմեջ Օլիմպիական խաղերում նվաճում է տիտղոսը: 1948 եւ 1952 թվականներին նման հաջողության է հասել ամերիկացի Դիկ Բաթոնը:

Գեղասահք, տղամարդիկ, մենասահք 

1. Յուձուրու Հանյու(Ճապոնիա)՝ 317,85 
2. Սոմա Ունո (Ճապոնիա)՝ 306,90
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 305,24 

Հանյուն վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մի մասը եւ չէր մասնակցել Ճապոնիայի օլիմպիական ընտրական մրցաշարին: Նա ընդգրկվել էր օլիմպիական թիմում աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակի շնորհիվ:

Այս տիտղոսը 1000-րդն էր ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Ֆոտո՝ twitter.com/Olympics

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English