10:21 17 փետրվարի, 2018Ճապոնացի Յուձուրու Հանյուն պաշտպանեց 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճած մենասահքի չեմպիոնի տիտղոսը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում աշխարհի կրկնակի չեմպիոնը հավասարը չունեցավ նաեւ ազատ ծրագրում՝ հետ թողնելով ճապոնացի Սոմա Ունոյին եւ իսպանացի Խավյեր Ֆերնանդեսին: Պատմության մեջ առաջին անգամ է Ճապոնիան գեղասահքի տղամարդկանց մենասահքում նվաճում ոսկե եւ արծաթ մեդալները: 66 տարի անց տղամարդկանց մենասահքում առաջին անգամ նույն մարզիկը երկու անընդմեջ Օլիմպիական խաղերում նվաճում է տիտղոսը: 1948 եւ 1952 թվականներին նման հաջողության է հասել ամերիկացի Դիկ Բաթոնը:
Գեղասահք, տղամարդիկ, մենասահք
1. Յուձուրու Հանյու(Ճապոնիա)՝ 317,85
2. Սոմա Ունո (Ճապոնիա)՝ 306,90
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 305,24
Հանյուն վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մի մասը եւ չէր մասնակցել Ճապոնիայի օլիմպիական ընտրական մրցաշարին: Նա ընդգրկվել էր օլիմպիական թիմում աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակի շնորհիվ:
Այս տիտղոսը 1000-րդն էր ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Ֆոտո՝ twitter.com/Olympics
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.