Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) փետրվարի 15-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 91-րդ տեղում է։ Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ դարձյալ ունի 383 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5-րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացնելու է այս տարվա մարտին Երեւանում։ Մարտի 24-ին մրցակիցը կլինի Էստոնիան, իսկ մարտի 27-ին՝ Լիտվան։ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Էստոնիան 87-րդն է, իսկ Լիտվան 147-րդ տեղում է։
Հայկական թիմը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի