21:34  ,  27 հոկտեմբերի, 2026

ATP-500․ Խաչանովը պարտվեց Ալկարասին

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվող թենիսի ATP-500 մրցաշարում աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին շրջանում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտվեց 4:6, 6:7 (5:7) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի Յուրի Ռոդիոնովի (Ավստրիա) եւ Նիկոլոզ Բասիլաշվիլիի (Վրաստան) դիմակայության հաղթողը։

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News