13:40 15 փետրվարի, 2018Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) փետրվարի 15-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 91-րդ տեղում է։ Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ դարձյալ ունի 383 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5-րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացնելու է այս տարվա մարտին Երեւանում։ Մարտի 24-ին մրցակիցը կլինի Էստոնիան, իսկ մարտի 27-ին՝ Լիտվան։ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Էստոնիան 87-րդն է, իսկ Լիտվան 147-րդ տեղում է։
Հայկական թիմը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.